
Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
Ալեքսիս Օհանյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տարածել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարությունն այն մասին, որ 19 տարի պայքարել է, որպեսզի բանաձևի ընդունումն իրականություն դառնա և դրան կից կատարել հետևյալ գրառումը. «Հարգանքներս»: