Kamoblog.TV-ի 12-րդ տարեդարձը և KAMOBLOG AWARDS 2019-ի հյուրերը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Kamoblog.TV-ի 12-րդ տարեդարձը և KAMOBLOG AWARDS 2019-ի հյուրերը

Kamoblog.TV կայքի 12-րդ տարեդարձը նշեցինք KAMOBLOG AWARDS 2019 երեկոյի շրջանակներում: Այս տարվա մրցանակաբաշխության հյուր-վարողն էր Արփի Գաբրիելյանը: 70 հյուրերի համար նախատեսված գալա-ընթրիքը տեղի ունեցավ The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan-ի Italiano Ristorante-ում:

Ներկայացվեցին տարվա ընթացքում ամենաշատ դիտումներ գրանցած 15 շնորհանդեսները՝ ըստ Kamoblog.TV կայքի, մեր սոց էջերի և հեռուստատարբերակի ցուցադրությունների:

Երեկոյի Գլխավոր գործընկերն էր Moët & Chandon ապրանքանիշը, որը պաշտոնապես Հայաստանում ներկայացնում է Սարգիս Կարոլինա ընկերությունը: KAMOBLOG AWARDS 2019-ը IQOS friendly երեկո էր:

Ինչպես արդեն նշեցի, այս անգամ մենք նոր ձևաչափ էինք մշակել: Երեկոյին հրավիրված էին միայն այն ընկերությունները, որոնք ներկայացված էին անվանակարգերում, ինչպես նաև շոու-բիզնեսի սիրված դեմքեր, ովքեր նույնպես ակտիվ են եղել տարվա ընթացքում: Italiano Ristorante-ի Շեֆ-խոհարարի հետ մշակել էինք հատուկ մենյու հյուրերի համար, դե իսկ Moët & Chandon ապրանքանիշն էլ ավելի քան համահունչ էր երեկոյի հետ: Միջոցառումը non smoking-էր, ավելի ճիշտ՝ IQOS friendly: Ծաղկային ձևավորումը վստահվել էր մեր սիրելի գործընկեր Any Rose սրահին, իսկ հայելապատ ֆոտոսթենդը՝ Prestige Weddings ընկերությանը: Այս տարվա KAMOBLOG AWARDS-ի 15 ամենաշատ դիտվող շնորհանդեսների ցանկը կարող եք տեսնել հաջորդ փոստում:

Հարգելի գործընկերներ և հյուրեր, երեկոյի բոլոր լուսանկարներն ու վիդեոն օրիգինալ տարբերակով կարող եք ներբեռնել ԱՅՍՏԵՂ:

kamoblog.tv