«Ես հիմա պարզապես վեր կկենամ և կհեռանամ»․ Մարգարիտա Սիմոնյանը Սոբչակի նոր շոուի ժամանակ վիճել է նրա հետ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ես հիմա պարզապես վեր կկենամ և կհեռանամ»․ Մարգարիտա Սիմոնյանը Սոբչակի նոր շոուի ժամանակ վիճել է նրա հետ

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը դարձել է «Осторожно, Собчак» YouTube-յան շոուի հերոսուհին եւ պատմել է Ալեքսանդր Պետրովի եւ Ռուսլան Բոշիրովի հետ իր հայտնի հարցազրույցի մասին: Ճիշտ է, ծրագրի հերթական թողարկումը մի քանի անգամ վտանգված է եղել. նա հրաժարվել է պատասխանել Քսենիա Սոբչակի ճշտեղական հարցերին եւ սպառնացել է հեռանալ հարցազրույցից: Նրանց զրույցի տեսանյութը հասանելի է YouTube-յան ալիքում:

«Երբ նայում էի այն ինձ մոտ առաջացավ ռացիոնալ հարց, քանի որ հասկանալի էր՝ նրանք ժամանակակից այֆոններով 40-ամյա տղաներ էին», – սկսել է Սոբչակը։

RT-ի գլխավոր խմբագիրն ընդհատել է լրագրողին՝ նշելով, որ նա խոստացել է նման հարցեր չհնչեցնել։ Սիմոնյանը բացատրել է, որ պատասխանի համար նրան անհրաժեշտ է կրկին անգամ դիտել հարցազրույցը։ «Ես հիմա պարզապես վեր կկենամ եւ կհեռանամ, քանի որ դու ինձ խաբում ես», – ասել է նա՝ նշելով, որ համաձայնեցրել է մնացած հարցերը։ «Ես չեմ հասկանում այֆոնների մասին այդ պատմությունը», – հայտարարել է նա։

Մանրամասները տեսանյութում։

style.news.am