Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Պողոսյանը առաջին հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Մոսկվայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում, րոպեներ առաջ ավարտված մենամարտում, հայ բռնցքամարտիկը 4 ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց ռուսաստանցի Ռուստամ Կիրիմովին:
Հիշեցնենք, որ Արսենն առաջին մենամարտն անցկացրել էր սեպտեմբերի 16-ին ու ոչ-ոքի ավարտել ռուս բռնցքամարտիկի հետ մարտը: