
Թբիլիսիի քաղաքապետարանը 2,8 միլիոն լարի (շուրջ 943 հազար դոլար) կծախսի ամանորյա դեկորացիաների եւ լուսավորության համար: Այդ մասին, հայտնել է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
2020 թվականի դիմավորման համար քաղաքի իշխանությունները գնել են նոր տոնածառ՝ Իտալիայի IDO SRL ընկերության 25-մետրանոց ալյումինե կոնստրուկցիա: Միայն տոնածառը Վրաստանի մայրաքաղաքի վրա կնստի 304,8 հազար եվրո, իսկ նոր լուսարձակող կառուցատարրերն ու զանազան աքսեսուարները՝ 525 հազար եվրո, հաղորդել է «Գրուզիա Online»-ը: