Ստաս Միխայլով, Լոբոդա, Գալկին․ որքա՞ն գումար աստղերը կստանան ամանորյա միջոցառումների ժամանակ
Advertisement 1000 x 90

Ստաս Միխայլով, Լոբոդա, Գալկին․ որքա՞ն գումար աստղերը կստանան ամանորյա միջոցառումների ժամանակ

Շուտով Նոր տարի է՝ ողջ աշխարհի միլիոնավոր ընտանիքների սիրած տոնը: Ոմանց համար գումար վաստակելու լավ ժամանակ է, քանի որ ամանորյա երեկոնները հոնորարների առումով ամենահարմար միջոցներից մեկն են: Super-ում հայտնվել են այն գումարները, որոնք լավագույն արտիստները կարող են ստանալ իրենց ելույթների համար:

Պարզվել է, որ «ամենաթանկ» երաժիշտները «Լենինգրադի» խմբի անդամներն են. մասնավոր միջոցառումներում նրանց ելույթն արժե 150 հազար եվրո: Բացի այդ, նշվում է, որ խումբն ունի «շքեղ ռայդեր»:

Ոչ պակաս գումարներ արժեն նաեւ այլ երաժիշտների ելույթներ։ Մասնավորապես, Գրիգորի Լեպսի, ինչպես նաեւ Մաքսիմ Գալիկի ելույթներն արժեն 100 հազար եվրք։ Սվետլանա Լոբոդային եւ Ստաս Միխայլովին կարելի է հրավիրել 70հազար եվրոյով։

Ռուսական շոու բիզնեսի երիտասարդությունը, որքան էլ նորեկ թվա նույնպես ելույթ է ունենում կորպորոտիվների ժամանակ եւ մեծ հաճույքով։ Միայն, թե գներն այնքան էլ բարձր չեն, երեւում է, որ հարկավոր է սպասել մինչեւ հաջորդ սերունդն ավարտի դպրոցն ու սկսի աշխատել։ Օրինակ ՝ Էլջեյին կորպորատիվին հրավիրելն արժե 40 հազար եվրո, իսկ «Artik&Asti»-ն՝  3,7 միլիոն ռուբլի: Zivert-ը ելույթի համար վերցնում է 20 հազար եվրո, ինչպես եւ Կլավա Կոկը: Hammali & Navai՝  2,5 միլիոն ռուբլի։ Ֆեդուկը՝ 2 միլիոն ռուբլի։

style.news.am