Այսօր նշվում է Հելոուինը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Այսօր նշվում է Հելոուինը

Ամեն տարի՝ հոկտեմբերի 31-ին, աշխարհի շատ երկրներում տոնում են Հելոուինը:

Տոնը սկիզբ է առել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի շրջանում, դրա հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են:

Հելոուինն ավանդաբար տոնում են եվրոպական և ամերիկյան երկրներում, սակայն այն պաշտոնապես հանգստյան օր չի համարվում:

20-րդ դարի վերջում գլոբալիզացիայի արդյունքում Հելոուինը սկսել են տոնել նաև ոչ անգլախոս եվրոպական և ԱՊՀ երկրներում։

«Հելոուին» բառն առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում՝ որպես անգլերեն All-Hallows-Even (բոլոր սրբերի երեկո ) բառի կրճատ ձև։ Հելոուինի նախատիպը, ամենից հավանական է, որ առաջացել է կելտական հեթանոսական Սամայն տոնից, որի բնութագիրը իռլանդական հին գրականության մեջ հայտնվել է 10-րդ դարից սկսած: Այս տոնի անվանումն առաջացել է հին իռլանդերեն Samhain բառից, որը նշանակում է «ամռան ավարտ» և հետևաբար դարձել է նոյեմբեր ամսվա իռլանդական անվանումը։

Ամբողջությամբ՝ shantnews.am



Նման նյութեր