Հոկտեմբերի 31-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը
Advertisement 1000 x 90

Հոկտեմբերի 31-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը

ԽՈՅԵՐ

Այսօր լրջորեն կմտորեք այն հարցի շուրջ, թե արդյոք ձեր սիրելին ձեզ սիրում է, թե ոչ: Նման կասկածների առիթներ շատ կան:

ՑԼԵՐ 

Այսօր սիրելին ցանկություն կունենա ամբողջ երեկո ձեզ հետ լինել, ինչը կխանգարի ձեր ծրագրերին: Պետք է ինչ-որ կերպ համատեղեք անձնական կյանքը գործնականի հետ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Որպեսզի ձեզ ավելի շատ սիրեն, պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեք ձեր արտաքին տեսքին: Իդեալական տարբերակ կլիներ գեղեցկության սրահ այցելելը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելիի մտքով կանցնի սեր խոստովանել: Դա կարող է լինել SMS, սիրո խոստովանություն պատուհանի տակ եւ այլն: Ցանկացած պարագայում, նրա այդ քայլը պետք է գնահատել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր բարեհաջող օր է սիրելիի հետ երկարատեւ զբոսանքի համար: Ամենաբարդ խնդիրները մաքուր օդում հեշտությամբ կլուծվեն:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր համապատասխան օր է ձեր անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անելու համար: Հենց այսօր դուք բարեհաջող կերպով կսկեք, կվերջացնեք կամ կվերսկսեք հարաբերությունները այս կամ այն անձանց հետ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր չարժե սիրելիի հետ մինչ ուշ գիշեր քննարկումներ անել, անգամ եթե այդ քննարկումները իսկապես հետաքրքիր եւ պտղաբեր լինեն: Որքան մոտենա գիշերը, այնքան ամեն ինչ կբարդանա:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր լավ կլինի հանգիստ լինեք, մոռանաք բոլորին եւ մի կողմ թողնեք վատ մտքերը; Վաղը նոր օր կբացվի եւ կբերի ճիշտ լուծումներ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեզ մոտ շատ լավ կստացվի ստելը: Սակայն աշխատեք չտարվել դրանով: Սուտը սուտ է, եթե անգամ այն հնարում եք բարի նպատակների համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ամեն ինչ ձեր կամքին հակառակ կգնա: Սակայն հուսահատվել պետք չէ: Միգուցե, երեկոն դրական լիցքեր բերի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեզ համար հրաշալի հանգստի տարբերակ է քաղաքից դուրս մեկնելը: Գնացեք որեւէ ամայի վայր, նստեք գետի ափին, քար նետեք ջրի մեջ եւ մտածեք:

ՁԿՆԵՐ

Դուք մոմը վառում եք երկու կողմից: Այո, հրաշալի կրակ է բարձրանում, բայց մի՞թե դա է ձեզ պետք:

style.news.am