Երկու կրակոտ քույրեր՝ 23-ամյա Քենդալը եւ 22-ամյա Քայլի Ջեններները շարունակում են տարածել իրենց բիզնես նախագիծը՝ Kendall + Kylie հագուստի ապրանքանիշը:
Նրանք այն հիմնել են դեռ 2012թ․-ին, հենց այդ տարի էլ երիտասարդ միլիարդատերն ու աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը ներկայացրին բիկինիի հավաքածուն: Գովազդային նկարահանումների համար պատասխանատու էր քույրերի կողմից սիրված լուսանկարիչ՝ Սաշա Սամսոնովան: Նրա Instagram-ի էջում հրապարակվել է լուսանկար, որում Քենդալը կերպարանք է ընդունել ընձառյուծե պրինտով բիկինիով եւ երկար թեւքերով վերնաշապիկով, իսկ Քայլին՝ սեւ ու դեղին բիկինիով եւ դեղին երանգի սվիտերով:
Քենդալը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում հոլովակ է հրապարակել՝ երկրպագուներին թույլ տալով դիտել նկարահանումների կադրից դուրս մնացած պրոցեսին։ Տեսանյութում նա նստած է լողավազանի կողքի խոտածածկին, կրում է սպիտակ բիկինի եւ լայնեզր, գունավոր գլխարկ։
Ութ ժամվա ընթացքում լուսանկարչի էջում կադրը հավաքել է 220հազար լայք։ Այնուհանդերձ գտնվել են այնպիսի օգտատերեր, որոնք քույրերին մեղադրել են ֆոտոշոփի օգտագործման մեջ։