
«911» ծառայություն նոյեմբերի 1-ին, ժամը 01:44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում գտնվող գետնանցումում:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գետնանցումի չշահագործվող կրպակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:27-ին, մարվել՝ 02:37-ին: Այրվել է կախովի առաստաղը (մոտ 100 քմ)` ամբողջությամբ: