Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի լավագույն նախագահն է, քանի որ նրա մտադրությունները պարզ են: Այս կարծիքը հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը El-Ihbariye եւ Syria հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
«Թրամփն ԱՄՆ-ի լավագույն նախագահն է ոչ այն բանի համար, որ նրա քաղաքականությունը լուրջ բնույթ է կրում, այլ որովհետեւ նա ավելի թափանցիկ է (իր մտադրություններում): Նա ասում է՝ «Մենք նավթ ենք ուզում», «Մենք ցանկանում ենք ազատվել այսինչից», «Մենք մտադիր ենք ծառայույթուն մատուցել փողի դիմաց»: Դա է ամերիկյան քաղաքականության իրողությունը: Ինչը կարող է ավելի լավ լինել հասկանալի հակառակորդից»,- ընդգծել է Ասադը: