Լորձաթաղանթի մակերևույթը մշտապես խոնավանում է լորձային հեղուկով, որն արտադրվում է լորձաթաղանթի մեջ գտնվող գեղձերից։
Բերանում, քթի մեջ, թոքերում, ստամոքսաղիքային տրակտում և կոկորդում կան այնպիսի հյուսվածքներ, որոնք լորձ են արտադրում: Այս լորձն ահրաժեշտ է վերը նշված օրգանների պաշտպանության համար:
Լորձը նաև կանխարգելում է վիրուսների, բակտերիաների և այլ մանրէների ներթափանցումն օրգանիզմ:
Լորձը պարունակում է հակամարմիններ, ֆերմենտներ, սպիտակուցներ և բջիջներ: Այս բոլոր միացություններն անհրաժեշտ են օրգանիզմին՝ հատկապես հիվանդ ժամանակ: Երբ հիվանդ ենք՝ նկատում ենք լորձի ակտիվ արտադրություն: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ լորձը սկսում է ավելի արագ արտազատվել, որպեսզի օգնի օրգանիզմին պայքարել հիվանդության դեմ:
Բացի այդ, գոյություն ունեն մի շարք մթերքներ, որոնք խթանում են լորձի արտազատումը:
Որո՞նք են այդ մթերքները
Հետազոտությունները ցույց են տվել, որ կան որոշ մթերքներ, որոնք խթանում են լորձի արտազատումը: Եթե ցանկանում եք նվազեցնել լորձի քանակը, խուսափեք հետևյալ մթերքներից՝
Կաթ և այլ կաթնային մթերքներ
Կարմիր միս
Ալկոհոլ
Գլյուտեն պարունակող
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը