
Հրանուշ Խառատյանի գրառումը.
«Երևանում Հելոուինի տոնի մասնակցայնությունը ակնհայտորեն վկայում է մի բանի մասին՝ մեր հասարակությունը կարիք ունի կարգին Բարեկենդան-կառնավալի:
Զանգվածային, խելահեղ, ուրախ, անմիջական, մասնակցային, բուռն, զվարճալի և իմաստուն կառնավալի: Ի թիվս այլոց նաև այն պատճառով, որ Հայոց աշխարհում մոռացվել է տոնահանդեսի մշակույթը:
Որքան Տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում շատանում են տոների անունները, այնքան նվազում է տոնահանդեսի մշակույթը: Որովհետև «հաստատվում է», որ տոնը համերգն է ու հրավառությունը, իսկ տոնահանդեսի մշակույթը՝ թամաշան»: