Բեննի Հարլեմը նյու-յորքցի մոդել է, ով որոշել է չտրվել նորաձևության աշխարհի միտումներին և հավատարիմ է մնացել սեփական ոճին: Օժտված լինելով բնության կողմից հիանալի ֆիզիկական տվայալներով, Բեննին շեշտը դնում է ոչ թե մարմնի, այլ մազերի վրա, որը նա կատակով «թագ» է անվանում: Իսկ իր Instagram-ի էջը, որը վարում է աղջկա հետ միասին, Հարլեմին իսկական համաշխարհային փառք է բերել:
Հոր և աղջկա լուսանկարը
Առավոտը լողափում
«Աղջկաս կյանքից պաշտպանելու միակ ձևը, կյանքին պատրաստելն է…»
Հոր և դստեր էջը
Ինչպես պատմում է Հարլեմը, իր Instagram-ի էջը նա անցյալ տարի է բացել: Առաջին լուսանկարը եղել է Ամանորի առավոտյան աղջկա ձեռքը բռնած լուսանկարը: Այդ ժամանակ Հարլեմը մտածեց, որ վատ չէր լինի ալբոմ պատրաստել աղջկա նկարներով, որը նա հետո կկարողանա ցույց տալ և ասել. «Տեՙս սա ես եմ, ինչ-որ տարիքում»:
Իսկը հայրն է
«Ես չգիտեմ, երբ է Instagram-ը այսքան հանրահայտ դարձել: Մեր նկարների տակ, մարդիկ նւյնիսկ այսպիսի մեկնաբանություններ են գրել, օրինակ՝ «Աստված իմ, այս ֆոտոն ինձ ստիպեց հորս մասին մտածել», կամ՝ «հոր հրաշալի կերպար է… պետք է զանգեմ հորս…», բայց երևի շրջադարջայինը եղավ այն լուսանկարը, որը արվել էր լողափում, ուր Ջակսինը ճակատս է համբուրում: Իրականում, նա ամեն առավոտ է դա անում, և մարդկանց մոտ զգացմունքների հեղեղ էր առաջացրել»:
Ուղեկից՝ ուղեկցի համար: Ուղեկից նրա համար:
Զով ամառ
«Ցավոք սրտի այսպիսի հարաբերությունները հիմա հազվադեպ երևույթ են: Հույս ունեմ, որ իմ ու Ջակսինի օրինակը կօգնի մյուս մարդկանց, որոնք կին և երեխա ունեն: Միգուցե երիտասարդը՝ օտարվելով ընտանեկան կյանքից, տեսնելով մեր նկարները, կվերանայի որոշումը, տեսնելով այդ հարաբերությունների հիանալի կողմը: Դա էլ կարող է ազդեցություն ունենալ մյուսների վրա և այդպես շարունակ: Բայց ամեն դեպքում, ես շատ հպարտ եմ, որ այսպիսի աղջիկ ունեմ, և հպարտ եմ, որ նրա հայրն եմ»:
Հայրությունը՝ հրաշք է և պատիվ
Եվ, իհարկե, ամենահաճախ տրվող հարցը, որը տալիս են Հարլեմին, այսպիսի մազեր ունենալու գաղտնիքը: «Ես ուղղակի հետևում եմ ռեժիմին, Մենք լվանում ենք մազերը շաբաթը մեկ անգամ: Ինքներս գերչակի և կոկոսի յուղերով շամպուն ենք պատրաստում, մի 2 հատ էլ հատապտուղ ավելացնում… Ոչ մի գերբնական բան չկա: Ես հավատում եմ, որ մեր մարմինների և մազերի վիճակը, կախված է, թե ինչ ենք մտածում, որքան հավասարակշռված ենք և առօրյա կյանքում հանգիստ ենք արդյոք: Այ, սրան իսկապես հավատում եմ»:
Ծնողները մեծանում են այն ժամանակ, երբ ուշադրությունն ուղղում են երեխաների վրա: