
Շան հայացքն ու նրա պահվածքը շատ խոսուն են: Նման դավաճանություն շունը ոչ մի կերպ չէր սպասում: Ինչպես պատմել է տեսագրության հեղինակը, ինքը սանին տարել է ստոմատոլոգի մոտ, ինչը նրան այնքան էլ դուր չի եկել: Կադրերում երեւում է, թե ինչպես է Ֆրիտց անունով շունը տիրուհու հետ նստած ավտոմոբիլում: Շունը սառը հայացքով նայում է լուսամուտից եւ հայացք չի նետում տիրուհու վրա, թեեւ վերջինս նրան խնդրում է իրեն նայել:
https://www.instagram.com/p/B0ov6QvniFS/?utm_source=ig_embed
Անունով դիմելը, ներողությունները, նույնիսկ շանը մոտենալը չեն փոխում իրավիճակը. Ֆրիտցը նեղացած նայում է լուսամուտից եւ չի ցանկանում տեսնել իրեն դավաճանած տիրուհուն: Նա ընդհանրապես ո՞նց կարող էր այդպես վարվել:
Շանը պատկերող տեսագրությունն արագորեն վիրուսային է դարձել Ցանցում, եւ Ֆրիտցը դարձել է Միացյալ Նահանգների հեռուստաալիքների նորությունների սյուժեների գլխավոր հերոսը: