
Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմում չեն գրել։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե մասսայական աշխատանքից ազատման դիմում են գրել այգու աշխատակիցները։
«Երևանի կենդանաբանական այգու որևէ աշխատակից, բացի Ռուբեն Խաչատրյանից, դիմում չի գրել»,–հայտնում է նա` հորդորելով ապատեղեկատվություն չտարածել։