Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ․ դրանց կանխարգելումը
Advertisement 1000 x 90

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ․ դրանց կանխարգելումը

Ի՞նչ է սեռավարակը

Սեռավարակներն այն հիվանդություններն են, որ մեկից փոխանցվում են մյուսին սեռական հարաբերության ընթացքում։ Ներկայում հայտնի է 20-ից ավել սեռավարակ։ Հաճախ հանդիպողներից են.

գոնորեա,

քլամիդիոզ,

տրիխոմոնիազ,

սեռական օրգանների հերպես,

սրածայր կոնդիլոմաներ և այլն։

Սեռավարակներին բնորոշ հատկանիշները
Վարակումը հաճախ կատարվում է սեռական հարաբերության ընթացքում, քանի որ այդ հիվանդությունների հարուցիչների բազմացման համար լավագույն միջավայրը լորձաթաղանթներն են՝ սեռական օրգանների, բերանի, աչքի, հետանցքի և այլն։
Սեռավարակներից շատերը կարող են փոխանցվել մորից երեխային (հղիության, ծննդաբերության ընթացքում, կրծքով կերակրելու հետևանքով և այլն):

ՁԻԱՀ-ով և սիֆիլիսով հնարավոր է վարակվել նաև արյան միջոցով։ Սեռավարակները կարող են ընթանալ առանց ակնհայտ ախտանշանների։ Հնարավոր է միանգամից վարակվել մի քանի սեռավարակով։ Սեռավարակների դեպքում ևս ինքնաբուժությունն արգելվում է։ Բուժումից հետո հնարավոր է կրկին վարակվել, քանի որ կայուն իմունիտետ չի զարգանում։

Ինչպե՞ս են արտահայտվում սեռավարակները

Կարմրություն, գորտնուկներ կամ պղպջակներ սեռական օրգանների, հետանցքի, բերանի լորձաթաղանթի հատվածում։

Սեռական օրգանների քոր, այրոց։

Անսովոր, երբեմն տհաճ հոտով ու թարախային արտադրություն սեռական օրգաններից։

Ցավոտ միզարձակում։

Ցավ սեռական հարաբերության ժամանակ։

Որովայնի ստորին հատվածի ցավ և այլն։

Ինչպե՞ս նվազեցնել վարակվելու վտանգը

Որքան սեռական զուգընկերները շատ են լինում, այնքան մեծանում է որևէ սեռավարակով վարակվելու վտանգը։ Եթե վստահ չեք ձեր սեռական զուգընկերոջ հարցում, կամ նա կարմրություն, ցան, փոքրիկ վերքեր ունի սեռական օրգանների հատվածում, ինչպես նաև արտադրություն սեռական օրգաններից, ապա ավելի լավ է խուսափեք հարաբերությունից։ Միշտ պահպանակ օգտագործեք։

Ի՞նչ անել, եթե վարակում է եղել

Եթե կասկածում եք, որ վարակվել եք որևէ սեռավարակով, անմիջապես դիմեք մասնագետի (մաշկավեներաբանի, գինեկոլոգի)։ Անհրաժեշտ բոլոր հետազոտություններից հետո համապատասխան բուժում կնշանակվի։ Բուժման ավարտից հետո ստուգիչ հետազոտություններ կկատարվեն։

Բուժման ընթացքում ավելի լավ է զերծ մնալ սեռական հարաբերությունից, քանի որ հնարավոր է վարակել զուգընկերոջը։

sotskiy.am