Հումոր. «բարետես» մեքենայով ծերուկը և բարետես ոստիկանը
Advertisement 1000 x 90

Հումոր. «բարետես» մեքենայով ծերուկը և բարետես ոստիկանը

Այս լամբորջինիի ղեկին նստած է լինում մի ծերուկ, որը սլանում էր մայրուղիով, ժամում 100 կիլոմետր արագությամբ:

Պապիկը նկատում է, որ ոստիկանական մեքենան սկսում է իրեն հետապնդել, ավելացնում է արագությունը՝ 140, 150, 180…

Դանդաղում է՝ «ծեր եմ արդեն նման բաների համար»:

Կանգ է առնում և սպասում է ոստիկանական մեքենային: Ոստիկանը գալիս-հասնում է, դուրս է գալիս մեքենայից, մոտենում է լամբորջինիին:

«Պարոն,- դիմում է ոստիկանը,- Եթե կարողանաք ինձ համոզել, թե ինչու էիք այդքան արագ վարում մեքենան, ես ձեզ բաց կթողնեմ: Աշխատանքիս ավարտին մնացել է 10 րոպե: Առջևում հանգստյան օրեր են, քաղաքից բացակայելու եմ, դուք էլ ձեր հանգիստը կվայելեք, դե՞…»:

Ծերուկը մտածում է և…

«Տղաս, մի քանի տարի առաջ կինս փախավ բարետես ոստիկանի հետ, և երբ տեսա ոստիկանական մեքենան, կարծեցի, որ ուզում եք վերադարձնել կնոջս»:

«Բարի հանգստյան օրեր, սըր»,- պատասխանում է ոստիկանը և հեռանում:

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը



Նման նյութեր