
Զինյալ գրոհայինների հետ բախման հետևանքով Մալիի բանակում զոհված զինծառայողների թիվը հասել է 53-ի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Մալիի հաղորդակցման նախարար Յայա Սանգարեն:
Նոյեմբերի 1-ին զինյալները հարձակում էին գործել Մենակա շրջանում գտնվող պահակակետի վրա: Երկրի կառավարությունը դատապարտել է «ահաբեկչական հարձակումը», որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի ու վիրավորների:
Այս պահին որևէ խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: