
Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Սացումա-Իոդձիմա կղզում ժայթքել է համանուն հրաբուխը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը:
Գերատեսչությունը կղզու բնակչությանը կոչ է արել պահպանել զգոնությունը և չմոտենալ հրաբխին: NHK հեռուստաընկերության ցուցադրած կադրերում երևում է, որ հրաբխի խառնարանից սպիտակ ծուխ է դուրս գալիս:
Սացումա-Իոդձիմա կղզին Կագոսիմա քաղաքից գտնվում է 100 կմ դեպի հարավ: Հրաբխի խառնարանից 2.5 կմ հեռավորության վրա գտնվում է շուրջ 100 բնակիչ ունեցող մի փոքրիկ գյուղ:
Ճապոնիան տեղակայված է մեծ ակտիվություն ունեցող սեյսմիկ գոտում: Նրա տարածքում շուրջ 50 գործող հրաբուխ կա: