
Կանադայի Քվեբեկ նահանգում փոթորիկը խլել է մեկ մարդու կյանք, հարյուր հազարավոր մարդկանց թողել առանց էլեկտրականության: Այս մասին տեղեկացնում է CBS-ը:
63-ամյա տղամարդը մահացել է, երբ փոթորիկի պատճառով ծառն ընկել է նրա վրա: Տղամարդն այդ ժամանակ լուսանկարելիս է եղել մեկ այլ ընկնող ծառ: Ուժեղ քամին ավերել է մեկ գազալցակայան և հարյուր հազարավոր մարդկանց զրկել էլեկտրականությունից: Մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, երբ աղյուսե պատի մի մասն ընկել է շենքներից մեկի վրա: Շենքից մարդկանց տարհանել են:
Էլեկտրականությունից զրկված տների թիվն աճում է, քանի որ փոթորիկի արդյունքում ծառերի ճյուղերն ընկնում են էլեկտրալարերի վրա: