
Ծիլա Թանկուկյանը Քոֆեին ընկերության հիմնադիր, սեփականատերն է։ Սիրիայից 2007 թվականին Հայաստան տեղափոխված Ծիլան 10 տարի աշխատում էր մի արաբ գործարարի մոտ, որը սուրճերի տեսակներ է ներկրում Հայաստան։ Ուսումնասիրելով սուրճի տեղական շուկան ու մարդկանց նախընտրությունները՝ Ծիլան որոշեց հիմնել իր բիզնեսը։ Մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ սրճարան-խանութն է բացել Երևանում, որտեղ մարդիկ կարող են նախ համտեսել սուրճը, հետո միայն գնել։ Սա սրճասերների համար նոր մշակույթ է, որը գտել է իր հայ ու օտարերկրացի գնահատողներին։
Զրույցը՝ լսեք այստեղ