Միայնակ լինելը սարսափելի չէ, սարսափելին ողջ կյանքում ոչ այն մարդու հետ մնալն է:
Միայնակ լինելը սարսափելի չէ: Դա անեծք կամ ուրիշ այլ հիմարություն չէ, որը մարդիկ հորինում են: Միայնակ լինելը միայնակ մնալ չէ, քանի դեռ դու այդպես չես որոշել:
Միայնակ լինելն ավելի լավ է, քան համաձայնել ապուշ ժամադրությունների շարքի, որոնցից հետո դու միայն կսկսես ինքդ քեզ ատել կամ արթնանալ մի տղամարդու կողքին, ով նույնիսկ քո անունը չի հիշում: Միայնակ լինելն այն ժամանակն է, որ գլուխ հանես ինքդ քեզնից, և այդ ժամանակը շատ կարևոր է:
Մարդկանց միայնությունը նաև վախեցնում է, թեպետ դրա համար ոչ մի պատճառ չկա, քանի որ ամեն ինչ կախված է հենց ձեզանից. Լա՞վ կլինի դա, թե՞ չէ:
Միայնակ եղիր այնքան ժամանակ, քանի դեռ չես գտնի նրան, ով պարզապես չի խոսում, որ շարունակ կողքիդ կլինի, այլ ով իսկապես կողքիդ կլինի ու միշտ ուրախ՝ քեզ տեսնելու համար:
Միայնակ եղիր, քանի դեռ չես գտել նրան, ով չի գտնում անվերջանալի արդարացումներ, այլ իսկապես ուզում է ժամանակ անցկացնել քեզ հետ, անել այն, ինչ դու ուզում ես:
Միայնակ եղիր, քանի դեռ չես գտել նրան, ով խոսում է քո մասին, ով քո մասին պատմում է իր ընկերներին, ընտանիքին, գործընկերներին, տրանսպորտում իր պատահական ուղեկցին, տառացիորեն յուրաքանչյուրին:
Միայնակ եղիր, քանի դեռ չես գտել նրան, ով հպարտանում է քեզնով, քանի որ այն, ինչ դրանից քիչ է, արժանի չէ քեզ:
Միայնակ եղիր, քանի դեռ չես գտել նրան, ով չի կարող դիմանալ մինչ քեզ հետ հանդիպումը, բայց ոչ այն պատճառով, որ ուզում է վերահսկել քեզ, այլ՝ որովհետև կարոտում է քեզ:
Միայնակ եղիր, քանի դեռ չես գտել նրան, ում պետք չէ ապացուցել, որ դու արժանի ես սիրո, ում պետք չէ համոզել, որ նա սիրի քեզ: Քեզ նա է պետք, ում ուշադրությունը դու ոչ թե պետք է կորզես, այլ նա ինքը պետք է իր ամենօրյա հոգածությամբ շրջապատի քեզ: Եթե դու ինչ-որ մեկին դուր ես գալիս, դու դա կիմանաս, այլապես նրան թողնելու ու ինքդ քեզ վրա կենտրոնանալու ժամանակն է:
Միայնակ եղիր, քանի դեռ չես գտել նրան, ով կարոտում է քեզ, երբ դու իր կողքին չես, այլ ոչ նրան, ով հանգստյան օրերին մոռանում է քո մասին, քանի դեռ չի հարբել կամ ձանձրացել:
Միայնակ եղիր, քանի դեռ չես գտել նրան, ով թքած չունի, թե դու ինչ ես զգում, այլ ոչ նրան, ով ասում է. «Բայց չէ՞ որ դու ինձ կներես, դու միշտ ներում ես», կամ սպասում է, որ դու առանց այդ էլ մտահոգվում ես իր համար:
Միայնակ եղիր, քանի դեռ չես գտել նրան, ով չի կորչում առանց նախազգուշացնելու ու քեզ չի ստիպում կասկածների գիրկն ընկնել:
Միայնակ եղիր, քանի դեռ չես գտել նրան, ով հպարտանում է քեզնով, ոգեշնչում քեզ, ով ուզում է, որ դու ավելի լավը դառնաս, ու ուզում է քեզ դրանում օգնել:
Միայնակ եղիր, քանի դեռ չես գտել նրան, ով չեղարկում է իր բոլոր բարդույթներն ու բարձրացնում քո ինքնագնահատականը:
Միայնակ եղիր, քանի դեռ չես գտել նրան, ով քեզ առաջին տեղում է դնում միշտ, քանի որ դու ժամանակ չունես ինչ-որ մեկի պահեստայինը լինել:
Միայնակ եղիր, քանի դեռ չես գտել նրան, ով իսկապես ջանք կթափի քեզ համար ու հանուն քեզ: Այնքան շատ մարդ է համաձայնում միջակ հարաբերությունների սխալ մարդկանց հետ: Մի եղիր նրանցից մեկը: Սիրո մեջ դու երբեք չպետք է համաձայնես ավելի քչին, քան դու արժանի ես:
Իսկ մինչ այդ միայնակ եղիր: Հետո դու ինքդ քեզ շնորհակալ կլինես դրա համար:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը