Վախթանգ Սիրադեղյանի հրապարակումը.
«Հակառուսական ուղղվածություն ունեցող այս հաղորդումն ինձ հետաքրքրեց մանիպուլյացիոն մեխանիզմի ներկայացման տեսակետից, ինչը մեր օրերում հսկայական չափերով առկա է մեզանում:
Եվ երբ ես կամ ինձ նմանները տեսնում են լուրջ բացթողումներ, ինչը չի տեսնում մեծամասնությունը, երբ ես կամ ինձ նմաններն առաջարկում են գաղափարներ, ինչի նկատմամբ բացարձակ անտարբեր է մեծամասնությունը, կամ ասում բաներ, որ չեն գիտակցվում մեծամասնության կողմից, դա բացարձակ չի նշանակում, որ որ ճշմարիտ է մեծամասնությունը և ոչ թե ես կամ ինձ նմանները:
Ուղղակի ամեն ինչի համար ժամանակ է անհրաժեշտ, ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մեծամասնությունն ընկալի այն, ինչ գիտակցվում է հասարակության փոքրամասնության՝ մի 5-7 տոկոսի կողմից: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ես կամ ինձ նմանները մերժում էինք լտպական «հայկական իվանիշվիլիի» գաղափարը կամ կողմ արտահայտվում 2015-ի սահմանադրական փոփոխությունների առումով (վերջինի առումով միայն ես):
Հասկանալի է, որ շատ բարդ է հասարակության մեծամասնության կարծիքին դեմ գնալը, կոմֆորտի գոտուց դուրս գալը, սակայն մարդկության առաջընթացը միշը ապահովել են հենց փոքրամասնությունը և կամ առանձին անհատները»: