ԱՄՆ Մինեսոտա նահանգում ձկնորսը ռեկորդային չափերի գայլաձուկ է որսացել: Այդ մասին հայտնում է New York Post-ը:
Ամերիկացի Քորի Կիտցմանը ձկնորսությամբ է զբաղվել Վերմիլիոնի լճում:
«Երբ կարթը ձգվեց, ես անմիջապես հասկացա, որ որսը բավականին հաջող է: Բայց միայն այն ժամանակ, երբ ձուկը նավակում էր, ես հասկացա, որ հանդիպել եմ իսկական հսկայի»,- ասել է Կիտցմանը:
Պարզվել է, որ տղամարդը որսացել է 145.4 սանտիմետր երկարությամբ և 21.3 կիլոգրամ քաշով մասկինոնգ: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել դեռ օգոստոսին, բայց Մինեսոտայի բնական ռեսուրսների դեպարտամենտը ռեկորդը գրանցել է միայն հոկտեմբերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը