Վահանաձև գեղձը հորմոններ է արտադրում, որոնք մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանն ու կենսական կարևոր օրգանների աշխատանքին:
Econet.ru-ի հաղորդմամբ՝ առողջությունը վտանգվում է, երբ վահանաձև գեղձի աշխատանքը խանգարվում է: Կարևոր է ժամանակին ճիշտ ախտորոշում և համապատասխան բուժում ստանալ, ինչը հնարավորություն կտա լավացնել կյանքի որակը:
Դիմեք էնդոկրինոլոգի օգնությանը, եթե նկատում եք հետևյալ ախտանշաններից գոնե երկուսը:
- Արա՞գ եք հոգնում, ակտիվության նվազում և հյուծվածությո՞ւն եք զգում:
- Գրգռվա՞ծ եք, նյարդայի՞ն, հաճա՞խ եք լաց լինում:
- Քաշի կտրուկ փոփոխություններ եք նկատում՝ քաշի ավելացում կամ նվազում՝ չնայած սննդակարգն ու ֆիզիկական ակտիվության մակարդակը չեն փոխվել:
- Ջերմաստիճանի փոփոխությունները ձեզ վրա վատ են անդրադառնում՝ մրսում եք այն ժամանակ, երբ մյուսները չեն մրսում, կամ սառը տարածքում տապ եք զգում:
- Դեմքն ու աչքերն այտուցվո՞ւմ են:
- Ձեզ տանջում են փորկապությունը կամ դիարեան:
- Մաշկը չոր է, մազերն ու եղունգները՝ թույլ:
- Սրտխփոցի նոպաներ եք ունենում, սրտի աշխատանքի խանգարումներ նկատում:
- Ձեռքերը հաճախ են դողում:
- Կանանց շրջանում նկատվում է դաշտանային ցիկլի խանգարում, վերարտադրողական առողջության խնդիրներ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը