Ինչպե՞ս ստեղծել լոգո օնլայն 5 րոպեում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս ստեղծել լոգո օնլայն 5 րոպեում

Լոգոն հանդիսանում է բրենդինգի մի մաս և առանց հիշվող, գեղեցիկ ու գրավիչ լոգոյի բրենդը դժվարությամբ կարող է զարգանալ։

Նորաստեղծ բրենդները բավականին մեծ գումար են ծախսում լոգո պատրաստելու համար, քանի որ այն մի փոքր թանկ հաճույք է։

Բայց կա լոգոներ պատրաստելու ավելի հեշտ տարբերակ․ այն է պատրաստել լոգո օնլայն գործիքների միջոցով։

Այսօր կխոսենք Renderforest-ի լոգոներ պատրաստելու գործիքի մասին, որը թույլ է տալիս ստանալ գեղեցիկ լոգոներ մի քանի րոպեում։

Ժամանակը կարող եք արդեն պահել ?

Նախ հարկավոր է մուտք գործել Renderforest-ի կայք այս հղումով։

Անհրաժեշտ է գրել ձեր բրենդի անունը «Your company name» դաշտում և սեղմել «Create My Log» կոճակի վրա։

Հաջորդ քայլում կտեսնենք մի պատուհան, որտեղ մի քանի բառով անհրաժեշտ է նկարագրել բրենդը։

Օրինակ՝

«Ես ցանկանում եմ ստեղծել լոգո իմ իտալական նորաբաց ռեստորանի համար»։

Պլատֆորմն օգտագործում է արհեստական ինտելեկտ և մեքենայական ուսուցման ալգորիթմներ, որոնց միջոցով ձեր ներմուծած տեքստի հիմա վրա առաջարկելու է գեղեցիկ լոգոների օրինակներ։

Տեքստը գրելուց հետո սեղմենք «Next» կոճակի վրա։

Ամբողջությամբ` romarketing.am



Նման նյութեր