
ՉԷ,ԴՈՒՔ ՉԵՔ ՄԵՂԱՎՈՐ, ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՂԱՎՈՐ, ՈՐ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ԵՆՔ ԱՅՍ ԾԱՂՐԸ… Բաց նամակի տրամադրություն չունեմ՝ անիմաստ եմ համարում, բայց տեղեկացնեմ, որ մեկ տարի առաջ, երբ դադարեցվեց տարեկան 1100 աշակերտ և 300 զինվոր մասնակից ունեցող «Հայ ասպետ» հեռուստախաղը, պատրվակվեց, որ այսուհետ մրցույթով է լինելու, նախարարը մի քանի անգամ, անգամ ԱԺ-ում խոստացավ, թե շուտով մրցույթ կլինի… վերջին անգամ՝ մեկ ամիս առաջ, երբ հանդգնեցինք հարցնել՝ բա մրցույթն ի՞նչ եղավ, պաշտոնական պատասխան ստացանք, թե կառավարությունը դեռ պետք է ճշտի՝ նպատակահարմար գտնում է մանկական ինտելեկտուալ հեռուստախաղ ֆինանսավորել, թե՝ ոչ… հա, հա, հա… հռհռոցն անգամ չի սազի ձեր ցինիզմին- բա ձեր այդ -մել- ֆիլմը, կամ երեկվա այդ խեղկատակություն-ներկայացում կոչվածի ֆինանսավորումը կառավարության ո՞ր նիստում էր նպատակահարմար համարվել, պարոնայք, և որն է դրանց նպատակը, կամ մրցույթ անցկացրեցի՞ք դրանց ֆինանսավորման համար…: Դե՝ պատասխանեք, թե նպատակահարմար չեք գտնում պատասխանել…: