Լրագրող Նոբել Առուստամյանը կարծիք է հայտնել «Տամբովի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի՝ Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու հնարավորության մասին:
«Ես կարծում եմ, որ եթե Գրիգորյանը գլխավորի Հայաստանի հավաքականը, դա կարևոր ու դրական իրադարձություն կլինի հայկական ֆուտբոլի համար, քանի որ Գրիգորյանը ուշի ուշով հետևում է դրան, նա գիտի հայկական ֆուտբոլն ու սիրում է այն: Գրիգորյանը շատ է սիրում Հայաստանը, հիմա այնտեղ է: Ես մի քանի տարի առաջ նրա հետ քննարկում էի հայկական ֆուտբոլը և զարմացած էի, թե որքան տեղեկացված է նա:
Եթե նման մասնագետը գլխավորի Հայաստանի հավաքականը, դա միայն օգուտ կտա հայկական ֆուտբոլին: Գրիգորյանն արդեն շատերին է ապացուցել, որ ուժեղ ու որակյալ մասնագետ է: Բացի դրանից, նա հայ է, դա նույնպես պակաս կարևոր գործոն չէ Հայաստանի հավաքականի համար:
Կարծում եմ՝ հրաշալի կլինի, ես միայն ուրախ կլինեմ Հայաստանի հավաքականի համար: Ինձ թվում է, որ նրա բնավորությունը շատ հարցերում կարող է օգնել Հայաստանի հավաքականին: Նա լավ մոտիվացնող է և ուժեղ տակտիկ», – Առուստամյանի խոսքերն է մեջբերել «Чемпионат»-ը՝ հղում անելով Sport24-ին: