«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասն առաջին մարզումն է անցկացրել խոտածածկին սրտի կաթվածից հետո: Ըստ AS-ի տեղեկությունների՝ Կասիլյասը մոտ 20-25 րոպե անհատական մարզում է անցկացրել: Այս պահին իսպանացին դեռ չի կարող մարզվել ընդհանուր խմբում:
Հիշեցնենք՝ այս տարվա գարնանը Կասիլյասը սրտի կաթված էր ստացել մարզման ժամանակ: Նա տեղափոխվել էր քաղաքային հիվանդանոցներից մեկը, ինչից հետո վիրահատության էր ենթարկվել:
«6 ամիս ու 3 օր դուք փակված էիք տուփի մեջ»,- գրել է Կասիլյասը՝ «Թվիթերի» իր էջում հրապարակելով խաղակոշիկների լուսանկարը:
6 meses y 3 días que estabais en la taquilla… ✌️ pic.twitter.com/nDtjxfm1lq
— Iker Casillas (@IkerCasillas) November 4, 2019