Հայաստանում արդեն մի քանի տարի է` շինշիլաներ են բուծում. սկզբից տասնյակ, իսկ հիմա արդեն հարյուրավոր գյուղացիներ 20-30 վանդակներում պահում են այդ կենդանիներին։ Հիմա Հայաստանում սովորել են շինշիլաների մորթիներ մշակել և դրանցից մուշտակներ կարել։
Հայաստանում արդեն կան արտադրամասեր, որոնք ընդունում են շինշիլաների մորթիներ և մշակում դրանք։ Ընդ որում, դա անում են օրգանական նյութերով։ Այդ գործընթացն անհրաժեշտ է նրա համար, որպեսզի պատրաստի մուշտակներն ալերգիա չառաջացնեն մարդու մոտ։ Այս ոլորտում հայ արտադրողները համապատասխանում են ԵԱՏՄ բոլոր չափանիշներին։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Շինշիլաբույծների հայկական ասոցիացիայի մասնագետ Հարություն Համբարյանը։
Շինշիլայի մորթիներ
Հայաստանում սկսել են ավելի շատ շինշիլա բուծել, հատկապես լեռնային շրջաններում։ Այստեղ կլիման մոտ է շինշիլաների հայրենի Անդերին` բարձր է, ցուրտ և չոր։ Ուստի, կենդանիները համեմատաբար արագ են սովորել թե՛ օդին, թե՛ ուտելիքին. հանգիստ ուտում են տեղի ցորենը, գարին, խոտը և ծառերի ընձյուղները։
Հայկական արտադրության շինշիլայի մուշտակներ
Փորձագետի խոսքով` շինշիլա պահելը թանկ հաճույք է։ Նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանում կա անհրաժեշտ ավազը, կենդանիների համար պետք են որակյալ կերեր, ջերմաստիճանի հսկողություն, ախտահանում, հատուկ վիտամիններ։
«Ուստի համացանցում տարածված կարգախոսները, օրինակ` «պահում ես նապաստակի նման, բայց վաճառում սամույրի նման», այդքան էլ ճիշտ չեն», – նշում է մասնագետը։
Այնուամենայնիվ, Մազուրովի խոսքով, հետխորհրդային տարածքում սկսել են ավելի շատ բուծել շինշիլաներ։ Ռուսաստանում այդ կենդանիների արդյունաբերական արտադրությունը սկսվել է 2009-2010թթ.–ին և հիմա երկրի տարբեր անկյուններում` Տյումենում, Եկատերինբուրգում և Մերձմոսկվայում, գործում են մի քանի խոշոր ֆերմաներ։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am