Սիրիայում ձերբակալել են Բաղդադիի քրոջն ու նրա ընտանիքի անդամներին. Associated Press
Advertisement 1000 x 90

Սիրիայում ձերբակալել են Բաղդադիի քրոջն ու նրա ընտանիքի անդամներին. Associated Press

Սիրիայում ձերբակալվել է Ռասմիա Ավադը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ ավելի վաղ սպանած պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ավագ քույրը: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով անունը չնշված թուրք պաշտոնյայի:

Նրա խոսքով՝ 65-ամյա Ավադին կասկածում են ծայրահեղական խմբավորման հետ կապերի մեջ: Նրան բռնել են նոյեմբերի 4-ի երեկոյան թրեյլերի կոնտեյներում շրջայցի ժամանակ, որտեղ նա իր ընտանիքի հետ ապրում էր Սիրիայի Հալեպի նահանգի Ազազ քաղաքից ոչ հեռու:

Այդ շրջանը Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքի մի մասն է: Աղբյուրը հայտնել է, որ Ավադի հետ մեկտեղ ձերբակալվել են նրա ամուսինը, հարսը եւ հինգ երեխաները: Ընտանիքի բոլոր չափահաս անդամները հարցաքննվել են: Բաղդադիի քրոջ ձերբակալումը գործակալության զրուցակիցը համարել է «ոսկեբեր երակ», որը կարող է օգուտ բերել հետախուզությանը: