Մահ՝ շատակերությունից․ Տղամարդը մահացել է 50 ձու ուտելու փորձի պատճառով
Advertisement 1000 x 90

Մահ՝ շատակերությունից․ Տղամարդը մահացել է 50 ձու ուտելու փորձի պատճառով

Հնդկաստանից 42-ամյա Սուբխաշ Յադավը մահացել է գրազով 50 ձու ուտելու փորձի պատճառով։ 42-րդ ձուն ուտելիս նա կորցրել է գիտակցությունը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Թերթի տվյալներով, տղամարդն ընկերոջ հետ գնացել է շուկա, որտեղ նրանց միջեւ վեճ է ծագել։ Այն լուծելու համար նրանք որոշել են ինքնատիպ մրցույթ անցկացնել։ Պայմանավորվածության համաձայն, 50 ձու ուտողին 2000 ռուպի պետք է հասներ։

Յադավը կերել է 41 ձու, որից հետո կորցրել է գիտակցությունը։ Նրան շտապ հոսպիտալացրել են Sanjay Gandhi Post Graduate Institute of Medical Sciences կլինիկա, որտեղ նա մի քանի ժամից մահացել է։ Բժիշկները պարզել են, որ մահը վրա է հասել շատակերությունից առաջացած բարդությունների հետեւանքով։

med.news.am



Նման նյութեր