Վրաստանում կստեղծվի սեքս-հանցագործների տվյալների բազա
Advertisement 1000 x 90

Վրաստանում կստեղծվի սեքս-հանցագործների տվյալների բազա

Վրաստանի ՆԳՆ-ն մշակել է փոփոխություններ, որոնք ենթադրում են սեքսուալ հողի վրա կատարված հանցագործությունների համար սահմանված պատիժների խստացում և դրա համար դատապարտված անձանց տվյալների բազա: Այդ մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ կայքում:

Ընթացիկ տարվա հունվարից սեպտեմբեր ամիսներին Վրաստանում գրանցվել է 306 սեքսուալ բնույթի հանցագործություն, և 152 մարդ ենթարկվել է քրեական պատասխանատվության: Նրանցից 114-ը դատապարտվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների համար:

Օրինագծի համաձայն` նրանց նկատմամբ, որոնք պատիժ են կրում սեքսուալ բնույթի հանցագործության համար, կսահմանվի հատուկ հսկողություն: Նրանց կպարտադրվի 5 օրվա ընթացքում հայտնել իրենց բնակության վայրը, աշխատավայրի մասին տվյալներ հայտնել, իրավապահների առաջին իսկ պահանջի դեպքում ներկայանալ ոստիկանություն:

Բացի դրանից՝ դատարանը կարող է արգելել դատապարտյալին ազատազրկումից հետո աշխատել ուսումնական ու կրթական հաստատություններում:

Հանցագործներին կարող է արգելվել մոտ 30 մետրից ավելի մոտենալ դպրոցներին, մանկապարտեզներին, գրադարաններին, երեխաների զվարճանքի կենտրոններին և անչափահասների հետ աշխատող հաստատություններին:

shantnews.am