Որդին լռության երկար տարիներից հետո հարց է տվել հարազատներին և հուզել Ցանցի օգտատերերին
Advertisement 1000 x 90

Որդին լռության երկար տարիներից հետո հարց է տվել հարազատներին և հուզել Ցանցի օգտատերերին

Ֆլորիդայի բնակչուհի Քերի Բլոխը բաժանորդներին հայտնել է այն հարցը, որը տվել է նրա 21-ամյա որդի Դեւիդը, ով չի խոսել 15 տարուց ավելի: Կինը չի կարողացել զսպել արցունքները, երբ լսել է հարցը, եւ այն հրապարակել է Twitter-ում՝ ինչի շնորհիվ որդին բազմաթիվ ընկերներ Է ձեռք բերել ամբողջ աշխարհում:

Դեւիդը լռել է չորս տարեկանում, երբ նրա մոտ սկսել են ծանր աուտիզմի նշաններ հայտնվել: Նա օրական սոսկ մի երկու բառ է գործածել, դրա համար նրան հուշումներ են պահանջվել: Տղան գործնականում մեկուսացել է հասարակությունից՝ նրա մոտ ծանր իմունային անբավարարության ախտորոշման պատճառով, ինչի հետեւանքով նա չի շփվել սոցիումի հետ, որպեսզի չհիվանդանա: 2019 թվականի աշնանը Դեւիդը երկար ժամանակ ի վեր առաջին անգամ սկսել է կապակցված խոսել: Հոկտեմբերի 30-ին Դեւիդը կյանքում առաջին անգամ հարց է տվել մորը: «Ես երբեւիցե դու՞ր կգամ որեւիցե մեկին»,- հարցրել է տղան, ինչով մորն արտասվելու է հասցրել:

«Ես ստիպված էի հեռանալ, որ լաց լինեմ, քանի դեռ նա չէր տեսնում, որովհետեւ ինձ այնքան վատ զգացի: Նա ցանկանում է, որ իրեն սիրեն, ուզում է ընկերներ ունենալ, բայց չգիտի, ինչպես բարեկամներ ձեռք բերել»,- պատմել է Բլոխը BuzzFeed News հրատարակությանը: Նա որդուն պատասխանել է, որ նրան սիրում են ծնողները, աստված եւ հանգուցյալ տատիկը: Նա դուր կգա յուրաքանչյուրին, ով նրան մոտիկից ճանաչի, ասել է մայրը: Այն բանից հետո, երբ կինը Twitter-ում հրապարակել է որդու առաջին հարցը, պարզվել է, որ նրա հետ ընկերություն անել են ցանկանում հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում:

«Դեւիդին ասա, որ նա ընկեր ունի Լոնդոնում… նաեւ իմ ընտանիքը: Սիրո՛վ»,- գրել է երեք երեխաների հայր Դեն Ֆերդինանդը՝ հրապարակելով ընտանիքի հետ լուսանկարը: «Դեւիդ, ես ապրում եմ շատ հեռու՝ Հորդանանում: Այժմ արդեն գրեթե կեսգիշեր է, եւ ես լավ, բայց երկար օր ունեցա: Քո երկու լուսանկարներն ինձ ստիպեցին ժպտալ քնելուց անմիջապես առաջ: Ես համոզված եմ, որ դու ինձ դուր կգաս հանդիպման ժամանակ. թեկուզեւ այն պատճառով, որ դու ինձ դուր ես գալիս լուսանկարով»,- տղային է դիմել Պատրիսիա Բաքիրը: Թվիթին արձագանքել են աուտիկ երեխաներով բազմաթիվ ընտանիքներ: Բլոխի թվիթը վիրուսային է դարձել եւ բարձրացրել Դեւիդի մարտական ոգին: Մոր խոսքով՝ինքն ու որդին ապշել են օգտատերերի արձագանքից:

«Ձեզնից յուրաքանչյուրը մեր կյանքն ավելի լավը դարձրեցին: Մենք ձեզ սիրու՛մ ենք»,- գրել է հուզված մայրը՝ զետեղելով որդու լուսանկարը, որը ձեռքին բռնել է «Բարեկամնե՛ր, շնորհակալություն, որ ես ձեզ դուր եմ գալիս» պլակատը: