Վիրավորված, բայց ոչ խոցված. Ֆուտբոլիստներ, որոնք վերադարձել են սոսկալի վնասվածքներից հետո. vnews.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Վիրավորված, բայց ոչ խոցված. Ֆուտբոլիստներ, որոնք վերադարձել են սոսկալի վնասվածքներից հետո. vnews.am

«Էվերտոնի» կիսապաշտպան Անդրե Գոմեշի վնասվածքը ցնցեց ու նորից միավորեց ֆուտբոլային աշխարհը: Բոլորն էին սարսափել պորտուգալացու ոտքի կոտրվածքից ու շտապել ենթադրել, որ այս դրվագով նաև վերջ է դրվել ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերային: Սակայն սա նման ոչ առաջին դեպքն է, և ցավոք, ոչ՝ վերջին: Մեր կազմած ցանկը ապացուցում է, որ Գոմեշը կարող է նորից վերադառնալ խաղադաշտ, հավաքել նախկին մարզավիճակը ու անպետք անկյունում թողնել այս միջադեպը: Այս ֆուտբոլիստները անցել են վերականգնողական ծանր պրոցեսի միջով ու ապացուցել հոռետեսներին, որ անհնարին ոչինչ չկա:

Զգուշացում. Նյարդերից թույլ անձանց խորհուրդ է տրվում չդիտել տեսանյութերը:

Պետր Չեխ – Գանգի կոտրվածք

2006 թվականի հոկտեմբերի 14-ին «Չելսիի» ու «Ռեդինգի» միջև հանդիպումը հավերժ փոխեց Պետր Չեխի կյանքը: Մրցակցի ֆուտբոլիստ Ստեֆան Հանթի ու Չեխի միջև բախումից հետո «Մադեյսկի» ստադիոնում ժամանակը կանգ առավ:

Հանթը ձախ ոտքով ծանր հարված հասցրեց դարպասպաահին, ու նա հայտնվեց խոտածածկին: Չեխի մոտ գանգի կոտրվածք էր: Առանց երկար մտածելու, Պետրին տեղափոխվեցին հիվանդանոց, որտեղ նա վիրահատության ենթարկվեց: Դարպասպաահին երկար ժամանակ տանջում էին գլխացավերը, սակայն խաղադաշտ վերադառնալու ձգտումը հաղթեց ցավին:

Բոլորը հարցական էին դրել Չեխի կարիերայի շարունակության առջև, սակայն ֆուտբոլիստը նորից «ազնվականների» մեկնարկային կազմում էր 3 ամիս անց՝ 2007-ի հունվարի 20-ին: Այդ օրվանից մինչև կարիերայի ավարտ Չեխը խաղադաշտ էր մտնում միայն սաղավարտով: Հիմա նա տափօղակով հոկեյ է խաղում, որտեղ սաղավարտ կրելը պարտադիր պայման է:

Պատրիկ Բատիստոն – կոտրված ոսկորներ և ատամներ ու կոմա

Ամբողջությամբ՝ vnews.am