Սելֆի` վարդագույն լույսի տակ. ՀՀ ԱԺ նախագահը լուսանկար է հրապարակել
Advertisement 1000 x 90

Սելֆի` վարդագույն լույսի տակ. ՀՀ ԱԺ նախագահը լուսանկար է հրապարակել

Երևանում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի ավարտից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր պաշտոնական էջում հենց միկրոավտոբուսում արված լուսանկար է հրապարակել և մակագրել. «Սելֆի` ՀԱՊԿ գործընկերների հետ։ Հ.Գ. Վարդագույն լույսն անջատելու ձևը չգտանք»։

Աջից առջևում նստած է Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, նրա հետևում ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն է, Արարատ Միրզոյանի հետևում նստած է Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, ետևում` Ղրղըզստանի խորհրդարանի նախագահ Դաստան Ջումաբեկովն է։



Նման նյութեր