
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի թիվ 18 ծննդատանը վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայի վիճակը ծանր է: Այս մասին հայտնում է Фонтанка-ն:
Լրատվականի տվյալներով՝ տուժած տղամարդկանցից մեկը 28, մյուսը 35 տարեկան է: Տղամարդիկ վերելակի ընկնելուց հետո բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներով ու ներքին օրգանների վնասվածքներով գտնվում են ծանր վիճակում: Նրանցից մեկին բժիշկները տեղավորել են շոկային վերակենդանացման բաժանմունքում:
Վերելակի ընկնելու նախնական պատճառը նորոգման աշխատանքների ընթացքում ճոպանի պոկվելն է: Պետերբուրգի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտման հոդվածով: