Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար:
Այս հանդիպումով փշրվեց նիկոլական արևմտամետ գործիչների վերջին հույսը:
Կոտրվեց թավշյա ամերիկամետության միֆը և վերահաստատվեց մի պարզ ճշմարտություն, որ Սերժ Սարգսյանը նույն Սերժ Սարգսյանն է` անկախ նրանից, որ ինքը չի այս պահին երկրի ղեկին, բայց նա մնում է անհասանելի քաղաքական մեծություն, թե ներքին, թե արտաքին քաղաքական հարցերում:
Հայաստանը իշխանազավթումից հետո չունի կանխատեսելի զարգացումների օրակարգ, սպասումները խիստ բացասական են, այդ թվում ԱՄՆ կողմից:
Չկա վստահություն, որ թավշյա վիրուսը կարող է ապահովել խաղաղություն և ժողովրդավարություն:
Նրանք իրենց ատելության քարոզներով, հասարակության պառակտումներով և ժողովրդավարական հիմնարար նորմերի խախտումներով են զբաղված միայն պոպուլիզմի կայացումն է դարձել,որպես պետության հիմնարար ձեռքբերում:
Նախկին Նախագահը բնական է, որ ոչ միայն մտահոգ է ստեղծված ծանր վիճակով,այլ նաև վստահ եմ ունի ասելիք և ունի իր լուծումները, թե Արցախի,թե Հայաստանի ապագայի գերկարևոր հարցերում, ինչը անկասկած կառավարական դաչաների պատի գույներից կարևոր է»:
ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար:Այս հանդիպումով փշրվեց նիկոլական…
Gepostet von Վահան Բաբայան am Dienstag, 5. November 2019