Իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը պատմել է՝ ինչպես է նշել մոր՝ Քրիս Ջենների ծննդյան օրը։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարն ու տեսանյութը նա ուղեկցել է սրտառուչ տեքստով այն մասին, որ հանգամանորեն պատրաստվել է այդ օրվան։ «Ես հրավիրատոմս եմ ուղարկել ամենամտերիմ մարդկանց, նրանք եկել են նախանշված վայր, իսկ հետո ես նրանց այլ հրավիրատոմսեր բաժանեցի, որում այլ հասցե էր նշված։ Դա մայրիկի համար պետք է անակնկալ լիներ»,- գրել է Քիմը։ Հանդիպման վայրը Քարդաշյանների հին տունն էր, ուր, ինչպես գրել է Քիմը, իրենք երջանիկ են եղել հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի հետ։ «Ես նույնիսկ վարձել եմ այն մեքենաները, որոնք մայրիկն ու հայրիկը ժամանակին վարել են»,- գրել է նա։
Քրիս Ջենները շատ շոյված էր եւ պարբերաբար մաքրում էր արցունքները։ Իսկ Քիմը զսպում էր իրեն։ «Ես լաց եմ եղել պատրաստվելու ընթացքում։ Իսկ հետո ամբողջ ուժով սպում էի ինձ։ Բայց վերջում ես փակվեցի լոգարանում եւ իսկապես հեկեկացի»,- խոստովանել է նա։