
Նոյեմբերի 6-ին 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավի Խորմոզգանի նահանգում: Այդ մասին հայտնել է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի իրանական սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով ժամը 11:40-ին Բենդեր Համիր քաղաքից 56 կիլոմետր հեռավորության վրա:
Երկրաշարժի օջախը 16 կիլոմետր խորության վրա էր: Այս պահի դրությամբ ավերածությունների եւ տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել: