«Մեդիա Պաշտպան»-ը դատապարտել է ankakh.com կայքի գլխավոր խմբագրի հետ տեղի ունեցածը
Advertisement 1000 x 90

«Մեդիա Պաշտպան»-ը դատապարտել է ankakh.com կայքի գլխավոր խմբագրի հետ տեղի ունեցածը

«Մեդիա Պաշտպան»-ը դատապարտում է խոսքի և ազատ մամուլի ազատության դեմ ուղղված այս գործողությունը «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը մամուլի և սոցիալական ցանցերի հրապարակումներից տեղեկացավ, որ այսօր Ankakh.com կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանին (Varduhi Ishkhanyan) զանգահարել են և, ներկայանալով որպես Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից, նրա ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ հրավիրել են Ոստիկանության բաժին` բացատրություններ տալու։ Վարդուհի Իշխանյանը հրաժարվել է ներկայանալ, որից հետո նրա բնակարան են այցելել անձիք ու շուրջ 15 րոպե պահանջել են բացել բնակարանի դուռը և ինչ-որ թղթեր ստորագրել։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է խոսքի և ազատ մամուլի ազատության դեմ ուղղված այս գործողությունը։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը մամուլի և սոցիալական ցանցերի հրապարակումներից տեղեկացավ, որ այսօր Ankakh.com կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանին (Varduhi Ishkhanyan) զանգահարել են և, ներկայանալով որպես Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից, նրա ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ հրավիրել են Ոստիկանության բաժին` բացատրություններ տալու։ Վարդուհի Իշխանյանը հրաժարվել է ներկայանալ, որից հետո նրա բնակարան են այցելել անձիք ու շուրջ 15 րոպե պահանջել են բացել բնակարանի դուռը և ինչ-որ թղթեր ստորագրել։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է խոսքի և ազատ մամուլի ազատության դեմ ուղղված այս գործողությունը։ ՀՀ իրավապահ համակարգին հորդորում ենք պարզել և հնարավորինս սեղմ ժամկետներում պարզաբանում տարածել, թե ովքեր են եղել ankakh.com կայքի գլխավոր խմբագրին զանգահարած և նրա բնակարան այցելած անձիք, ինչ նպատակ են հետապնդում և որքանով են իրավաչափ այս գործողությունները։

Միևնույն ժամանակ, «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ ուշի ուշով հետևում է ankakh.com կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանի շուրջ ստեղծված իրավիճակին և օպերատիվ կարգով հանրությանը տեղեկացնելու է իրադարձությունների զարգացման մասին»:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Վարդուհի Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ հայտնել էր հետևյալը.

«Այսօր՝ նոյեմբերի հինգին ինձ զանգահարեց ոմն անծանոթ և ներկայացավ, որպես Ոստիկանության 6-րդ վարչության աշխատող և «հրավիրեց» վարչություն բացատրություն տալու իմ ս․թ․ հոկտեմբերի 30 –ի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ։

Պատասխանեցի, որ հրաժարվում եմ ներկայանալ և պարտավոր չեմ բացատրություն տալ (օրենքով բացատրություն տալու պարտավորություն կամ բացատրություն տալու նպատակով ներկայանալու պարտավորություն ոչ ոք չունի)։ Թվաց, թե հարցը սպառված է, բայց՝ ոչ։ Երեկոյան, մոտավորապես ժ․19.10 -ին, մեր բնակարանի շեմին նկատեցի երկու անծանոթների։ Հարցին, թե ովքեր են, պատասխանեցին՝ 6-րդ վարչությունից և շուրջ 15 րոպե պահանջում էին դուռը բացել և ստորագրել ինչ-ինչ փաստաթղթեր։

Եվս մեկ անգամ մերժեցի, բացատրելով մեր «փառապանծ» իրավապահ մարմինների աշխատողներին, որ բացատրություն տալ կամ չտալը իմ իրավունքն է և որ իրենք իրավունք չունեն ինձնից ստիպողաբար բացատրություն կորզել։

Կարծում եմ, ոստիկանները քաջատեղյակ են օրենսդրական կարգավորումներին, ու նման պարագայում այս ամենը ես համարում եմ ոչ միայն «իրավական» ապօրինություններ, այլև սպառնալիքներ իմ և իմ ընտանիքի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Վարդուհի Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում դատախազությանը կոչ է արել պարզել ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները

ankakh.com