Ֆիլիպ Կիրկորովի հայ ոճաբանը նրան Louis Vuitton-ի «գանտելներ» է նվիրել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ֆիլիպ Կիրկորովի հայ ոճաբանը նրան Louis Vuitton-ի «գանտելներ» է նվիրել

Ֆիլիպ Կիրկորովը երկրպագուների հետ կիսվել է զվարճալի հոլովակով։ Ռուսական փոփի արքայի Instagram-յան էջում տեսանյութ է հրապարակվել, որում նրան արտասովոր նվեր են մատուցում։ Իմանալով առողջ կենսակերպով արտիստի նոր հետաքրքրության մասին՝ երգչի անձնական ոճաբանը՝ Արսեն Հայրապետովը, նրան «գանտել» է նվիրել։ Միայն թե մարզական իրն այնքան էլ սովորական չէ, այլ արտադրվել է ֆրանսիական Louis Vuitton ապրանքանիշի կողմից։

Երգիչը որոշել է անմիջապես փորձարկել դրանք։ Կիրկորովը հանել է պիջակն ու սկսել վարժություններ կատարել ի ուրախություն մարզչի։ Cosmo-ի հաղորդմամբ՝ այս մարզագործիքի արժեքը կազմում է 154 հազար ռուբլի։

«Այս գնի դեպքում այլեւս հնարավոր չէ խույս տալ. ետդարձի ճանապարհ չկա»,- կատակել է արտիստը։ Ֆիլիպը մարզագործիքը նաեւ իր «ֆեշն-մոտիվատորն» է անվանել։ «Իմ նորաձեւ մոտիվատորը։ Ինձ դժվար է ինչ-որ բանով զարմացնել, բայց սա…»,- Instagram-ում նշել է Կիրկորովը։

Մեկնաբանություններում Լոլիտա Միլյավսկայան արտիստին խնդրել է թույլ տալ ձեռք տալ այդ արտասովոր «գանտելներին», իսկ Իգոր Կրուտոյը խորհուրդ է տվել դադարել ծախսել աշխատանքով վաստակած գումարը։ Հրապարակված տեսանյութի մեկնաբանություններում արտահայտվել են նաեւ Ելենա Վորոբեյը, Ալիկա Սմեխովան, Յանա Ռուդկովսկայան, Սվետլանա Լոբոդան եւ այլ հայտնիներ։

style.news.am