
tert.am-ը գրում է. Դրեզդենում, որտեղ Բեռլինի պատի անկումից հետո ընդդիմադիրները գրոհում էին ԳԴՀ-ի Պետանվտանգության նախարարության շենքը, որն առավել հայտնի էր «Շտազի» անունով, առաջին անգամ եզակի փաստաթղթեր են ցուցադրվել:
Ինչպես ներկայացնում է НТВ-ն, այնտեղ ցուցադրված փաստաթղթերի շարքում հայտնաբերվել է մայոր Վլադիմիր Պուտինի անունով տրված վկայականը: Տեղում ռեպորտաժ պատրաստելիս հեռուստաալիքի թղթակիցը պարզել է, որ ՌԴ ապագա նախագահը 30 տարի առաջ ուշադիր հետևել է Բեռլինի պատի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:
Ամբողջությամբ՝ tert.am