Վախթանգ Սիրադեղյան. «Չեմ կարող չարձանագրել, որ այս իրավիճակը հաստատ լավ տեղ չի տանի»
Advertisement 1000 x 90

Վախթանգ Սիրադեղյան. «Չեմ կարող չարձանագրել, որ այս իրավիճակը հաստատ լավ տեղ չի տանի»

Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքում գրել է.

«Զավեշտալին այն է, որ ում կողմից ինչ դժգոհություն էլ արտահայտվի՝ դա իշխանության կամ նրա համախոհների կողմից բնութագրվում է որպես նախկինների դավադրություն, ինչը վկայում է իրականության ոչ ադեկվատ ընկալման մասին: Սերժի ժամանակ ընդդիմությունը քննադատում էր նրան իրականությունից կտրվելու առումով, այսօր, հեղափոխությունից ընդամենը տարիուկես անց, նույն վիճակում է հայտնվել «ժողովրդի իշխանությունը»: Բազմիցս եմ ասել՝ ես ևս օժանդակել եմ հեղափոխությանը՝ այն էլ 2002 թվականից, սակայն չեմ կարող չարձանագրել, որ այս իրավիճակը հաստատ լավ տեղ չի տանի»:



Նման նյութեր