Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու ՊՆ հաշվեկշռում գրանցված մարդատար ավտոբուսը. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու ՊՆ հաշվեկշռում գրանցված մարդատար ավտոբուսը. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:00–ի սահմաններում Արմավիր քաղաքի Չարենցի և Լերմոնտով փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 35 PM 562 համարանիշի և ПАЗ մակնիշի ՊՆ 2386 Տ համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ПАЗ մակնիշի մարդատար ավտոբուսը պատկանում է ՀՀ ՊՆ նախարարությանը և հաշվառված է նախարարության հաշվեկշռում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com