
«Ֆաբրիկա զվյոզդ» հեռուստանախագծի նախկին մասնակից, ռուսական էստրադային երգչուհի Սատի Կազանովան առաջին անգամ այցելել է Հայաստան ու ամուսնու հետ վայելել հայկական հյուրասիրությունն ու ջերմությունը: Այս մասին երգչուհին գրառում է կատարել Instagram-ի իր էջում և լուսանկար հրապարակել Մատենադարանի ֆոնին:
«Անձամբ լինելով Կովկասից, ամոթ է ասել, որ առաջին անգամ եմ գտնվում այս զարմանալիորեն գեղեցիկ հողի վրա: Ամուսնուս հետ վայելեցի Հայաստանի հյուրասիրությունն ու ջերմությունը»,-գրել է երգչուհին:
https://www.instagram.com/p/B4iBmDdIQ1v/?utm_source=ig_embed
Նա իր հետևորդներին տեղեկացրել է, որ Երևան է ժամանել Իոսիֆ Կոբզոնի հիշատակին նվիրված համերգին մասնակցելու նպատակով:
Կազանովան նշել է, որ Կոբզոնին նվիրված հուշ-երեկոյի ընթացքում ավելի շատ բան է իմացել նրա մասին և շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր կապ են ունեցել միջոցառման հետ: