Եզակի սպեղանին կօգնի կանխել ինսուլտի եւ ինֆարկտի հազարավոր դեպքեր
Advertisement 1000 x 90

Եզակի սպեղանին կօգնի կանխել ինսուլտի եւ ինֆարկտի հազարավոր դեպքեր

Նոր սպեղանին, որն ամրացվում է կրծքի վրա, կօգնի կանխել ինսուլտի և ինֆարկտի հազարավոր դեպքեր՝ բացահայտելով սրտխփոցի անոմալ ռիթմը:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ սրտի ռիթմի փոփոխությունները դժվար է ֆիքսել, դրանք կարող են շատ վտանգավոր լինել՝ մեծացնելով ինսուլտի և ինֆարկտի զարգացման ռիսկերը: Zio սպեղանին գրեթե 8 անգամ ավելի արդյունավետ է, քան ստանդարտ սենսորները, որոնք հետևում են սրտխփոցին:

Սպեղանին ջրադիմացկուն է և միևնույն ժամանակ իր մեջ և՛ էլեկտրոդներ, և՛ ձայնագրող մոդուլ է պարունակում: Այն կարելի է կրել կրծքի վրա 2 շաբաթվա ընթացքում, և այդ ընթացքում սպեղանին կարող է ֆիքսել ռիթմի վտանգավոր փոփոխությունները:

Եթե մարդը տարօրինակ զգացում է ունենում, կարող է սեղմել սպեղանու վրա հատուկ կոճակը, և համակարգը կձայնագրի սահմանված ժամանակահատվածից 45 վայրկյան առաջ և հետո՝ առանձնացնելով ռիթմի ցանկացած խախտում: 2 շաբաթ անց պացիենտը կարող է հանել սպեղանին և այն ուղարկել արտադրողին, որը կվերլուծի տվյալներն ու զեկույց կկազմի պացիենտի բժշկի համար:

Հետազոտության շրջանակում, որն անցկացվել է Լոնդոնի Թագավորական քոլեջի հիվանդանոցում, ինսուլտ տարած 120 պացիենտ ստացել են սպեղանի կամ սրտխփոցի սովորական դյուրակիր հաղորդիչ: Այն գրեթե 8 անգամ ավելի արդյունավետ է եղել. ռիթմի հետ կապված խնդիրները սպեղանին հայտնաբերել է 16,3%-ի մոտ՝ երկրորդ խմբում 2,1%-ի դիմաց:

med.news.am