Պաշտոնական.ՀՖՖ Գործկոմը քվեարկեց Աբրահամ Խաշմանյանին հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման օգտին
Advertisement 1000 x 90

Պաշտոնական.ՀՖՖ Գործկոմը քվեարկեց Աբրահամ Խաշմանյանին հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման օգտին

Նոյեմբերի 7-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Օրակարգում էր միայն մեկ հարց՝ Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին:

Նիստին ներկա էին ՀՖՖ Գործկոմի անդամներից 13-ը, որոնք միաձայն քվեարկեցին Աբրահամ Խաշմանյանի՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման օգտին:

Ազգային հավաքականի մարզչական շտաբի, առաջիկա հավաքի ծրագրի և հրավիրված ֆուտբոլիստների վերաբերյալ տեղեկություններ կտրամադրվեն շուտով:

armsport.am