Հայաստանը և Վրաստանն իրենց օդային տարածքում անցնում են թռիչքների նոր ռեժիմի
Advertisement 1000 x 90

Հայաստանը և Վրաստանն իրենց օդային տարածքում անցնում են թռիչքների նոր ռեժիմի

Քաղաքացիական  ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ 2019 թվականի նոյեմբերի 7-ից Հայաստանի Հանրապետության և Վրաստանի օդային տարածքում ներդրվել է միասնական «Մայրուղիներից ազատ Հարավ Կովկասյան օդային տարածքի (Free Route Airspace South Caucasus)» հայեցակարգ, որը թույլ է տալիս իրականացնել թռիչքներ 195 թռիչքային մակարդակից (FL 195) բարձր, շուրջօրյա Հայաստան Վրաստան օդային սահմանի հատման պարզեցված գործընթացներով (Cross Border operation)։

Սույն հայեցակարգի շրջանակներում կանխատեսվում է, որ հայեցակարգից կօգտվեն օրական 125, իսկ տարեկան՝ 45․000 տարանցիկ չվերթ։ Արդյունքում տարեկան կտրվածքով կկրճատվեն ընդհանուր առմամբ՝ 28714 մղոն թռիչքային ճանապարհ, 3872 րոպե թռիչքային ժամանակ, 260․438 կգ վառելանյութ, ինչը իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը։

Այս գործընթացն իրականացվել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության, «EUROCONTROL» կազմակերպության, «Հայաէրոնավիգացիա» ՓԲ և «SAKAERONAVIGATSIA» Ltd Ընկերությունների մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ։

Նշվում է նաև, որ նմանատիպ հայեցակարգ ներդրված է Եվրոպական Միության ոչ բոլոր պետություններում։



Նման նյութեր